Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարություն։ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության պետական գրանցման վկայական

2013 թվականի հունվարի 21-ին Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության Գլխավոր վարչությունը պաշտոնապես գրանցեց «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միություն ՀԿ-ը, որի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 30-ին Դոնի Ռոստովում։

Կազմակերպությունը կմիավորի Ռուսաստանում (Ռոստովի, Մոսկվայի և Աստրախանի մարզեր, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Ադիգեայի Հանրապետություն և Մոսկվա), Աբխազիայում, Վրաստանում, Հայաստանում և Եվրոպայի, Մեծ Մերձավոր Արևելքի և Ամերիկայի այլ երկրներում, ինչպես նաև նրանց պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում` Համշենում (ներկայիս Թուրքիայի Սև ծովի ափին)։

Կազմակերպության Վարչության  նախագահ ընտրվել է լրագրող-ազգագրագետ Սաիդա Օհանյանը։

Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության՝ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» ՀԿ-ի պետական ​​գրանցման վկայական

(Պաշտոնական վկայականի բնօրինակ տեքստը ռուսերենով)