Համառոտ տեղեկանք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) ձեւավորման իրավական–քաղաքական հիմքերի և փուլերի մասին

1) Արեւմտյան Հայաստանի՝ որպես պետության վերականգնման իրականության գաղափարը ծագել է 90-ականների սկզբին՝ Արցախի պաշտպանների շարքերում: Զարթոնքի եւ վերածննդի գաղափարի հիմնական ոգեշնչողներից մեկը Ազատագրական բանակի հիմնադիր Լեոնիդ Ազգալդյանն էր (ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 23-ին, Թբիլիսի – մահացել է 1992 թվականի հունիսի 21-ին, Մարտակերտ, Արցախ): Գաղափարը արձագանք գտավ մարտիկների եւ մտավորականների շարքերում, որոնք պատերազմից առաջ տարբեր հայրենակցական միությունների եւ հայրենասիրական անկուսակցական միավորումների անդամներ էին: Արեւմտյան Հայաստանի՝ որպես պետության վերականգնման հիմքը 20-րդ դարի 20-ական թվականների Հայաստան պետության, որպես շարունակող պետություն լինելն էր, որը ճանաչվել է մի շարք միջազգային փաստաթղթերի հիման վրա: Արցախյան պատերազմի ավարտից հետո հայրենասերները աշխատանքներ տարան ապագա բազայի՝ Արեւմտյան Հայաստանի հայերի, աշխարհի տարբեր մասերում ապրող տեղահանվածների եւ ցեղասպանությունը վերապրածների ժառանգների կազմակերպության նախապատրաստման եւ ստեղծման ուղղությամբ: Այսպիսով, ստեղծվեց Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը:

2) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության, որպես պետության վերականգման հիմք է հանդիսացել այն փաստը, որ նա անխզելի շարունակող պետությունն է Հայաստան պետության՝ ճանաչված մի շարք միջազգային փաստաթղթերի հիման վրա, 1918-1920-ական թվականներին, այդ թվում՝

  • Ռուսաստանի Կառավարության Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին), 11 հունվար 1918 թ.,
  • Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից Հայկական պետության անկախության դե ֆակտո (de facto) ճանաչումը, Փարիզի Վեհաժողով, 19 հունվար 1920 թ.,
  • Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից Հայաստան պետության անկախության դե յուրե (de jure) ճանաչումը, Փարիզ Վեհաժողով, 11 մայիս 1920 թ.,
  • ԱՄՆ Սենատում Հայաստանի մանդատի քննարկումները (1920 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը), ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը,
  • Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագիրը, 4 օգոստոս 1920 թ.,
  • Սեւրի խաղաղության պայմանագիրը, 10 օգոստոս 1920 թ.,
  • ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար Վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ, 22 նոյեմբեր 1920 թ.:

3) 2004 թ. դեկտեմբերի 17-ին է ընդունվել «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագիրը։ 2011 թ․ փետրվարի 4-ին՝ «Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորման գործընթաց սկսելու մասին» Հռչակագիրը։

4) Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին կոնվենցիայի (Մոնտեվիդեոյի կոնվենցիա), Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրի հիման վրա ստեղծվեց Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, որի հիման վրա ձեւավորվեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) իրավական եւ քաղաքական հիմքերը եւ նրա պետական կառույցները:

3) Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ հոդվածի, Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Շուշիի 2004 թվականի դեկտեմբերի 17-ի հռչակագրի, 2011 թվականի փետրվարի 4-ի «Արեւմտյան Հայաստանի աքսորյալ կառավարության ձեւավորման սկզբի մասին» հռչակագրի եւ 2014 թվականի հունվարի 21-ի «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) կանոնակարգի մասին» օրենքի համաձայն՝ 2013 թվականից սկսած՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) ձեւավորել է պետական իշխանության բացարձակապես լեգիտիմ մարմիններ՝ Ազգային ժողովը (խորհրդարանը), կառավարությունը եւ նախագահության ինստիտուտը։

5) 2013 թվականի նոյեմբերի 22-ից 30-ը աշխարհում առաջին անգամ Արեւմտյան Հայաստանի 1-ին գումարման Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրությունները տեղի ունեցան ինտերնետի միջոցով ուղիղ էլեկտրոնային քվեարկությամբ, որոնք անցկացվեցին համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի պայմաններում, ազատ եւ գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունները տեղի ունեցան 41 երկրներում, որոնց մասնակցեցին եւ քվեարկեցին 17,155 ընտրող՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գրանցված քաղաքացիներ, ընտրվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 64 պատգամավորներ: 2014 թվականի հունվարի 18-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 1-ին նստաշրջանում հաստատվեցին Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի պատգամավորների մանդատները, ընտրվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը, նրա տեղակալները, ինչպես նաեւ ձեւավորվեցին խորհրդարանի 13 մշտական հանձնաժողովները եւ ընտրվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) մշտական հանձնաժողովների նախագահները։

2014 թվականի հունվարի 20-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին նստաշրջանում ընտրվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը, ձեւավորվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վտարանդի կառավարությունը եւ հաստատվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը ընտրվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայկական նորագույն զինյալ ազգային ազատագրական պայքարի ակտիվ մասնակից եւ հասարակական-քաղաքական գործիչ Տիգրան Փաշաբեզյանը հաստատվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ, հայկական սփյուռքի խոշոր գործիչ, ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակից Արմեն Տեր-Սարգսյանը ընտրվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահ։

6) 2017 թվականի հունիսի 11-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի որոշմամբ դադարեցվեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանությունը բռնազավթելու փորձի համար։

2017 թվականի հունիսի 11-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի որոշմամբ՝ Արցախում ազգային-ազատագրական պատերազմի ակտիվ մասնակից, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Ռադիկ Խամոյանն ընտրվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ։

7) 2018 թվականի սեպտեմբերի 1-ից 5-ը տեղի ունեցան Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման ընտրությունները, որոնց մասնակցեցին 51,505 ընտրող՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գրանցված քաղաքացիներ աշխարհի 47 երկրներից, եւ միասնական ցուցակով ընտրվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավորներ։

2018 թվականի սեպտեմբերի 27-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում հաստատվեցին Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատները, ընտրվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը, նրա տեղակալները, ինչպես նաեւ ձեւավորվեցին խորհրդարանի 16 մշտական հանձնաժողովներ եւ ընտրվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) մշտական հանձնաժողովների նախագահները։

2018 թվականի սեպտեմբերի 28-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում ընտրվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը, ձեւավորվեց կառավարությունը եւ հաստատվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը։

Ռադիկ Խամոյանն ընտրվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, Տիգրան Փաշաբեզյանը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ, Արմեն Տեր-Սարգսյանը՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահ։

8) 2023 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը տեղի ունեցան Արեւմտյան Հայաստանի 3-րդ գումարման Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրությունները, որոնց մասնակցեցին աշխարհի 53 երկրներից 63,724 ընտրող՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գրանցված քաղաքացիներ, եւ միասնական ցուցակով ընտրվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 135 պատգամավորներ։

Ընտրված պատգամավորները ներկայացնում են Արեւմտյան Հայաստանի 30 շրջաններ եւ նահանգներ։

2023 թվականի սեպտեմբերի 23-ին Արեւմտյան Հայաստանի 3-րդ գումարման Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին նստաշրջանում հաստատվեցին Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատները, ընտրվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը, նրա տեղակալները, ինչպես նաեւ ձեւավորվեցին խորհրդարանի 17 մշտական հանձնաժողովներ եւ ընտրվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) մշտական հանձնաժողովների նախագահները։

2023 թվականի սեպտեմբերի 24-ին, Արեւմտյան Հայաստանի 3-րդ գումարման Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին նստաշրջանում ընտրվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը, ձեւավորվեց Կառավարությունը, հաստատվեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Անվտանգության Խորհրդի քարտուղարը։

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) անդամ, ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանն ընտրվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, Տիգրան Փաշաբեզյանը հաստատվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ, Արմեն Տեր-Սարգսյանը ընտրվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահ, Ռադիկ Խամոյանը հաստատվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար։

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) մամուլի ծառայություն

25 սեպտեմբեր 2023 թ․