Իմ սիրելի հայրենակիցներ։
Ես Սաիդա Օհանյանն եմ՝ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավարն եմ։ Բարի գալուստ մեր միջազգային կազմակերպության պաշտոնական կայք՝ www.hamshenian.org։
«ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության հիմնական նպատակն ու գործունեության ոլորտը հանդիսանում են կանանց իրավունքների պաշտպանությունը, ազգային ինքնատիպության, ավանդույթների, մշակույթի, լեզվի և կրթության վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև Համշենի հայերի մշակութային, հոգևոր, սոցիալական և տեղեկատվական կարիքների բավարարումը՝ ովքեր բնակվում են Ռուսաստանում, Աբխազիայում, Համշենում, Հայաստանում, ինչպես նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ամերիկայի այլ երկրներում։
Մեր գործունեության կարևորագույն ուղղություններից է Հայկական Հարցի արդարացի և վերջնական լուծումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, որը իրականացվել է 1894-1923 թթ. ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում, Արեւմտյան Հայաստանում, ներառյալ Համշենում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում՝ Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների կողմից՝ սուլթանական, երիտթուրքական քեմալական, հետագայում՝ հանրապետական, ինչպես նաև քրդական ավազակախմբերի ակտիվ և անմիջական մասնակցությամբ, որի ադյունքում սպանվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր, իսկ մնացած հայ բնակչության մեծ մասը բռնի կերպով արտաքսվեց:
Մեր գործունեության կարևորագույն ոլորտներից է նաև մյուս բնիկ ժողովուրդների և նրանց իրավունքների պաշտպանությունը, որոնք շնորհվել և երաշխավորվել են միջազգային հանրության կողմից։
Մեր կազմակերպության առաջնահերթ ուղղություններից է համամարդկային և հումանիտար ծրագրերի իրականացմանն աջակցելը։
Մեր ամենօրյա գործունեության մեջ մենք մեծ նշանակություն ենք տալիս Համշենի հայերի միջև կապերի ամրապնդմանը Ռուսաստանում և արտասահմանում, գրքերի հրատարակությանը, ազգային և միջազգային մշակութային փառատոնների, գիտական համաժողովների, ցուցահանդեսների և Համշենի մտավորականության և գրողների ստեղծագործական հանդիպումների կազմակերպմանը։
«ՀԱՄՇԵՆՈՒՀԻ»-ի գործունեության գլխավոր նպատակներից է մեր կազմակերպության և հայկական սփյուռքի երկկողմանի հաղորդակցության ապահովումը, ինչը առաջնահերթ նշանակություն ունի աշխարհում մեր կազմակերպության դերի և դիրքի անընդհատ զարգացման ու ամրապնդման համար։ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ»-ն խորապես ներգրավված է նաև հասարակական և հումանիտար որոշումների ընդունման գործընթացներում։
«ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության պաշտոնական կայքը հարուստ է տեղեկատվական բազայով։ Նրա մատչելի և հստակ կառուցվածքի շնորհիվ Դուք կարող եք հեշտությամբ կողմնորոշվել և գտնել անհրաժեշտ տեղեկություններ Հայկական հարցի, մեր հայրենի Համշենի և Արևմտյան Հայաստանի մասին, և ստանալ լայնածավալ գիտելիքներ։
Ցանկանում ենք Ձեզ հետաքրքիր և արդյունավոր աշխատանք։
Բարի գալուստ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության պաշտոնական կայք։
Սաիդա Օհանյան
«ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար,
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,
Խորհրդարանի հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների Մշտական հանձնաժողովի նախագահ,
Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ,
Լրագրող-ազգագրագետ
****

2013 թվականի հունվարի 21-ին Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության Գլխավոր վարչությունը պաշտոնապես գրանցեց «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միություն ՀԿ-ը, որի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 30-ին Դոնի Ռոստովում։
Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության՝ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» ՀԿ-ի պետական գրանցման վկայական
(Պաշտոնական վկայականի բնօրինակ տեքստը ռուսերենով)
