Ծննդյան 65-ամյակի առթիվ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ և ակադեմիայի էկոնոմետրիկայի, որակաչափության և գնահատման խնդիրների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակների հավակնորդ, ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մարտիկ Յուրիկի Գասպարյանը արժանացել է «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԵՏ» պատվավոր կոչման և կրծքանշանի՝ իր բազմամյա հիմնարար հետազոտությունների համար.
– Միջքաղաքակրթական, միջմշակութային և միջկրոնական երկխոսության և գործընկերության ռազմավարությունների համընդհանուր մատրիցի այդ թվում՝ աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր բաժանարար գծերի առաջացումը կանխելու ունակ ընդհանուր արժեքային ուղեցույցների մշակման ու խթանման, գործում.
– Ակադեմիկոս Նիկիտա Նիկոլաևիչ Մոիսեևի գլխավորությամբ 40-ամյա համապարփակ վերլուծությունից հետո համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների և փորձագետների խմբում ժամանակակից աշխարհի առջև ծառացած 12 սպառնալիքներից և մարտահրավերներից 3-ի մշակման գործում, որոնք բացահայտվել են կենսոլորտում տեղի ունեցող գործընթացներից (ներառյալ բնության և հասարակության, ինչպես նաև նրանց միջև փոխազդեցություններից), պայմանավորված մաթեմատիկական մոդելավորման խնդիրներով՝
– Մշակութային Եղեռն,
– Փողի մոլուցք,
– Բանակցելու անկարողունակություն,
– ներքոհիշյալ մեթոդաբանությունների մշակում,
– Պարտադիր և կամավոր աուդիտ (հաշվեքննություն),
– Աուդիտի ստանդարտներ. գործնական կիրառում,
– Մշակութային ժառանգության գնահատում (հնագույն արտեֆակտներից մինչև ժամանակակից արվեստ),
– Արժեթղթերի և գուդվիլի գնահատում,
– Դատական ֆինանսա-տնտեսագիտական փորձագիտություն,
– Երաժշտության կվալիմետրիա (որակաչափություն),
– Գրականության (արձակ և պոեզիա) որակաչափություն,
– Ցեղասպանության և Մշակութային Եղեռնի կորուստների կվալիմետրիկ գնահատում,
– Տնտեսական ճգնաժամային ցիկլերի տեսություն և պրակտիկա:


