Human Rights Watch. Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկել հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ, քանի որ կառավարությունն ուժեղացրել է բռնաճնշումներն անկախ լրատվամիջոցների, քաղաքական ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ ճնշելով այլախոհությունը և էլ ավելի ամրապնդելով վախի մթնոլորտը։ Այս մասին ասված է Continue reading

Տեսակետ. Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին Ալիեւի առաջարկած 5 մլրդ դոլարը վերցրել է Փաշինյանը. Կոնստանտին Զատուլին

Դա իմ ենթադրությունն է, այդ փողերը (5 մլրդ դոլար- խմբ.) վերցրել է Նիկոլ Փաշինյանը։ Հետեւաբար, ինչպես այժմ մենք պարզում ենք, նա էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր թեկնածուն է հունիսի 7-ի ընտրություններում։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի Continue reading

Washington Post. Որոշակի հանգամանքներում Ադրբեջանը կարող է ներխուժել Իրան

The Washington Post թերթի, որը համարվում է Սպիտակ տանը մոտ կանգնած պարբերական, վերլուծական հոդվածում հավաստիացվել է, որ եթե Իրանի ներքին իրավիճակը վերածվի բռնի հակամարտության, Ադրբեջանը կարող է ստիպված լինել միջամտել։ Continue reading

Ի՞նչ կապ կա «TRIPP»-ը նախագծող ամերիկյան ընկերության և Ադրբեջանի միջև

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտնեց, որ Հայաստան է ժամանել ամերիկյան «AECOM» ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ Սյունիքում սկսելու Թրամփի ուղու կառուցման տեղանքի հետազոտման աշխատանքները։ Continue reading

Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Continue reading

Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2026 թ. հունիսի 7–ին

Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել։ Continue reading

Շարունակելու ենք հետևողական ջանքերը՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման. Մայր Աթոռ

Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Continue reading

Կոնստանտին Զատուլին. Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը Continue reading

Ցմահ ազատազրկման ակտերը դեր ունեն ՀՀ–ից կորզվող զիջումների գինը բարձրացնելու տրամաբանության մեջ

Մեր կանխատեսումների շրջանակում էին այս որոշումները. Ադրբեջանական դատարանները գերազանց կերպով իրականացրեցին իրենց դերը և գործադիր իշխանության քաղաքական որոշումները բերեցին դատական որոշումների մակարդակ։ Այս մասին Continue reading

Թուրքիան աջակցում է Փաշինյանին՝ նա իդեալական գործընկեր է նրանց համար. Թոմաս դե Վաալ

Թուրքիան, իհարկե, աջակցություն է հայտնում Փաշինյանին. նրանց համար նա իդեալական գործընկեր է։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել «Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի առաջատար հետազոտող և կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նա հավելել է, որ այդ առումով Թուրքիան տարբեր նախագծերի է պատրաստվում։

«Ամենամեծ քայլը կլինի Հայաստանի հետ սահմանի բացումը, սակայն այդ օրակարգը առաջ մղելու համար Թուրքիան սպասում է Բաքվից ազդանշանի»,- նշել է դե Վաալը։

 

Փորձագետը կարծում է, որ արտաքին ուժերի գործոնը վճռորոշ ազդեցություն կունենա Հայաստանի ընտրությունների արդյունքի վրա։

«Սա պայմանավորված է նրանով, որ այս ընտրությունները ոչ թե պարզապես սովորական ընտրություններ են իշխանության ձևավորման համար, այլև յուրօրինակ հանրաքվե՝ որոշելու երկրի արտաքին քաղաքական կուրսը, և Փաշինյանը խաղում է սրա վրա։ Բացի դրանից, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական հասարակություններում կա արյունահեղությունը դադարեցնելու ցանկություն, և Փաշինյանը հմտորեն օգտագործում է այս գործոնը»,- նշել է փորձագետը։

Միաժամանակ, նրա կարծիքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ կատարելու՝ Ադրբեջանի պահանջը դժվար կլինի իրականացնել Հայաստանի ընտրություններից հետո, այդ թվում՝ Փաշինյանի հաղթանակի դեպքում․ Թոմաս դե Վաալը կասկածում է, որ այդ հարցը հանրաքվեի ժամանակ կստանա հայ հասարակության հավանությունը։